«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Թուրքիայի վարչապետը Ստրասբուրգում

Թուրքիայի վարչապետը Ստրասբուրգում
20.04.2016 | 11:25

«Շփման գծում լարվածության աճը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ստատուս քվոն չի կարող շարունակվել»,- Ստրասբուրգում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն` ելույթ ունենալով ԵԽԽՎ լիագումար նիստում: Դավութօղլուն ընդգծել է, որ միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «պետք է զգուշացնեն Հայաստանին՝ դադարեցնել զինված պրովոկացիաները և զինադադարի խախտումները»: Նա վերահաստատել է, որ Թուրքիան, որպես Մինսկի խմբի անդամ, աջակցում է խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ հանդես գալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին: «Մենք շարունակելու ենք սատարել Ադրբեջանին ադրբեջանական հողերի օկուպացիային րոպե առաջ վերջ դնելու հարցում»,- հայտարարել է Դավութօղլուն: Անդրադառնալով Թուրքիա - ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցին` սիրիացի փախստականների խնդրին, Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է բաց դռների քաղաքականություն վարել. «Մեր դռները, սահմանները և ամենակարևորը մեր սրտերը միշտ բաց են հալածված և անմեղ մարդկանց համար: Մենք շարունակելու ենք այս մոտեցումը»: Մինչդեռ նախօրեին Դավութօղլուն հայտարարել էր, թե Թուրքիան չի կատարի փախստականներին ապաստան տալու պարտավորությունները, եթե ԵՄ-ն հավատարիմ չմնա խոստումներին: Նա հույս էր հայտնել, որ արդեն հունիսին Թուրքիայի քաղաքացիների համար կպարզեցվի ԵՄ մուտքի վիզային համակարգը` սպառնալով հակառակ դեպքում հրաժարվել բոլոր պայմանավորվածություններից:
Ահմեդ Դավութօղլուն դարձել է առաջին թուրք վարչապետը, որ Եվրախորհրդի ամբիոնից ելույթ է ունեցել թուրքերենով՝ թուրքերենը դարձել է ԵԽԽՎ աշխատանքայից լեզուներից մեկն է:

Դիտվել է՝ 1671

Մեկնաբանություններ